Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուր

11:02, 21.07.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուր։

Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի Սինգապուրի նախագահ Թարման Շանմուգարատնամին, վարչապետ Լոուրենս Վոնգին և Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Սիա Կիան Պենգին։

Նախատեսված է հանդիպում ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունների հետ, որի հիմնական թեման կլինեն Վրաստանի ներդրումային հնարավորությունները։

Վարչապետը Սինգապուր է մեկնել պատվիրակության հետ, որի կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Նմանատիպ