Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հուլիսի 20-ի գիշերվանից մինչև հուլիսի 21-ի առավոտ Թբիլիսիում և դրա շրջակայքում սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, տեղ-տեղ՝ ուժեղ, հնարավոր է ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում

10:08, 21.07.2026

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը քաղաքացիներին նախազգուշացնում է հուլիսի 20-ի գիշերվանից մինչև հուլիսի 21-ի առավոտ Թբիլիսիում և դրա շրջակայքում սպասվող եղանակի մասին։

Մասնավորապես, գործակալության տվյալներով՝ հուլիսի 20-ի գիշերային ժամերից մինչև հուլիսի 21-ի առավոտ մայրաքաղաքի տարածքում և դրա շրջակայքում սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, տեղ-տեղ՝ ուժեղ ինտենսիվությամբ։ Հնարավոր է ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։

«Սպասվող առատ տեղումները կարող են առանձին փոքր գետերում առաջացնել վարարումներ, իսկ բլրապատ ու լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)», – հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։

Նմանատիպ