Պենտագոնի տվյալներով՝ Մերձավոր Արևելքում վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի դեմ պատերազմում վիրավորվել է գրեթե 100 ամերիկացի զինծառայող

10:48, 21.07.2026

Պենտագոնի տվյալներով՝ Մերձավոր Արևելքում վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի դեմ պատերազմում վիրավորվել է գրեթե 100 ամերիկացի զինծառայող։

Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը սոցիալական ցանցում գրել է, որ զինծառայողները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն նրանց մեծ մասն իրեն լավ է զգում և վերադարձել է ծառայության։

«Չնայած նրան, որ 2026 թվականի հուլիսի 7-ից ի վեր գրեթե 100 զինծառայող ստացել է որոշակի աստիճանի վնասվածք, նրանց 96%-ը վերադարձել է ծառայության։ Նրանք վճռականորեն տրամադրված են վերադառնալ մարտի դաշտ։ Ստացած վնասվածքների մեծ մասը եղել է ուղեղի թեթև ցնցում», – հայտարարել է նա։

Ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվում, որ վերջին շաբաթների ընթացքում Իրանի դեմ պատերազմում վիրավորվել են հարյուրավոր ամերիկացի զինվորականներ։ «Նյու Յորք Թայմս»-ի ռեպորտաժի համաձայն՝ Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի ընթացքում թաքցրել է տասնյակ ամերիկացի զինվորականների վիրավորվելու մասին տեղեկությունը։ Իսկ CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինվորականների վիրավորվելու մասին տեղեկատվությունը տարածում են ուշացումով։

Նմանատիպ