Ժողովրդական պաշտպանի գրասենյակ. Ժողովրդական պաշտպանը դատապարտում է Գիորգի Գախարիայի և Զվիադ Քորիձեի վրա հարձակումները և կոչ է անում քննչական ծառայություններին բացահայտել մեղավորներին
Ժողովրդական պաշտպանի գրասենյակ. Ժողովրդական պաշտպանը դատապարտում է Գիորգի Գախարիայի և Զվիադ Քորիձեի վրա հարձակումները և կոչ է անում քննչական ծառայություններին բացահայտել մեղավորներին

Ժողովրդական պաշտպանը դատապարտում է Գիորգի Գախարիայի և Զվիադ Քորիձեի վրա հարձակումները և կոչ է անում քննչական ծառայություններին բացահայտել մեղավորներին։ Այս մասին ժողովրդական պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել։

«Վրաստանի ժողովրդական պաշտպանը դատապարտում է Գիորգի Գախարիայի և լրագրող Զվիադ Քորիձեի վրա հարձակումները և կոչ է անում քննչական ծառայություններին բացահայտել մեղավորներին, բոլոր քննչական և դատավարական գործողությունները կատարել արագ և լիարժեք, ներառյալ տեսաձայնագրությունների ձեռքբերումը, վկաների հարցաքննությունը և այլն։

«Ժողովրդական պաշտպանը կարևոր է համարում անհապաղ արձագանքել այս փաստերին, որպեսզի չխրախուսվեն հարձակումները քաղաքական գործիչների և լրագրողների վրա»,- ասված է ժողովրդական պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Բաթումիում հարձակման է ենթարկվել Գիորգի Գախարիան։ Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են կուսակցության մամուլի ծառայությունից։ Ներքին գործերի նախարարությունը Գիորգի Գախարիայի վրա կատարված հարձակման փաստով հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։