Իրավապահները խոշոր չափի գումարի խարդախությամբ տիրանալու մեղադրանքով օտարերկրյա քաղաքացու են ձերբակալել
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի հետաքննության գլխավոր վարչության խարդախության դեմ պայքարի վարչության և դետեկտիվների գլխավոր վարչության աշխատակիցները խոշոր չափի գումարի խարդախությամբ տիրանալու մեղադրանքով օտարերկրյա քաղաքացու են ձերբակալել:
Տեղեկությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը:
«Գործով համալիր իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը, խոշոր չափի գումարի խաբեությամբ տիրանալու նպատակով, ընկերություններից մեկի տնօրենին խոստացել է արտասահմանից ներկրել մետաղական կոմպոզիտային պանելներ, ինչի դիմաց խաբեությամբ փոխանցել է տվել շուրջ 28 000 լարի, սակայն խոստումը չի կատարել և ապօրինաբար տիրացել է հիշյալ գումարին:
Իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները մեղադրյալին, դատավորի որոշման հիման վրա, ձերբակալել են Թբիլիսիում:
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 9 տարի ժամկետով», – ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ: