Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները հատուկ ներգաղթային վերահսկողության միջոցառումների արդյունքում օտարերկրյա 59 քաղաքացու են ձերբակալել
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ողջ երկրի տարածքում հատուկ Ներգաղթային վերահսկողության միջոցառումներ են անցկացրել:
ՆԳՆ տեղեկատվությամբ՝ համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 59 օտարերկրացի անօրինական միգրանտ, այդ թվում՝ Քենիայի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Գանայի, Եթովպիայի, Ուզբեկստանի, Ֆիլիպինների, Սուդանի, Կամերունի, Չինաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ:
«Հատուկ ներգաղթային վերահսկողության միջոցառումների շրջանակներում դեպարտամենտի աշխատակիցների կողմից ստուգվել են կոնկրետ վայրեր (լոկացիաներ) և տարբեր նշանակության օբյեկտներ, ինչի նպատակն էր Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների հայտնաբերումը:
Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում գտնվել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:
Ներկայումս ձերբակալվածները տեղավորված են միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում: Ընթանում են համապատասխան ընթացակարգեր՝ նրանց երկրից արտաքսելու նպատակով:
Հատկանշական է, որ օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց ի վեր մինչ օրս միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցներն անցկացրել են հատուկ ներգաղթային վերահսկողության 160 միջոցառում, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ ստուգվել է օտարերկրյա 18 000 քաղաքացի, իսկ միջոցառումների ընթացքում հայտնաբերված 1000 անօրինական միգրանտ արդեն արտաքսվել է Վրաստանից», – ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ: