Ժամանակն է, Վրաստանի ՆԱՏՕ ինտեգրվելու համար մշակել ուղեցույց, այլևս չենք կարող Վրաստանին թողնել օդում կախված,- այս մասին հայտարարել է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը՝ Բաթումիում պաշտպանության և անվտանգության 12-րդ կոնֆերանսի մասնակիցներին դիմելիս: Նա մասնակիցներին դիմել է Գերմանիայից:
«Հարգարժան քննարկման մասնակիցներ, հյուրընկալողներ և հյուրեր, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսին, որ այս տարի ինձ հնարավորություն է տվել բացել Սև ծովի աշխարհաքաղաքական այս կարևոր պանելը:
Չնայած նրան, որ այսօր ֆիզիկապես ձեզ հետ չեմ, ուրախ եմ տեղեկացնել, որ Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը հաջորդ տարվա փետրվարին ներգրավված կլինի Մյունխենի անվտանգության կոնֆերանսին և ես անհամբեր սպասում են համատեղ հաջորդ գործունեությանը ինչպես Վրաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- նշել է Իշինգերը:
Նրա խոսքով, վերջին տարիներին ավելացել է Սև ծովի տարածաշրջանի դերը: