Զբոսաշրջության ոլորտը 2021 թվականին ամբողջությամբ ազատվելու է գույքահարկից. Նաթիա Թուրնավա
2021 թվականի ընթացքում զբոսաշրջության ոլորտը ամբողջովին կազատվի գույքահարկից,- այս մասին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, հայտարարել է կառավարության միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո:
Ըստ նրա, բացի այդ, զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունները, 2021 թվականին կօգտվեն հարկային այլ արտոնություններից:
«Զբոսաշրջության ոլորտը, որն ամենից շատ է տուժել է այս դժվարին ժամանակահատվածում, 2021 թվականին ամբողջությամբ կազատվի գույքահարկից: Նշենք նաև, որ այս ժամանակահատվածում «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում մենք սուբսիդավորել ենք 2200 փոքր և ընտանեկան հյուրանոցների բանկային վարկերի տոկոսները: Մենք որոշում ենք կայացրել ընդլայնել բանկային վարկի տոկոսների համաֆինանսավորման ծրագիրը և ավելացնել ռեստորանները, որոնց վեց ամսվա ընթացքում կսուբսիդավորենք բանկային վարկի տոկոսները»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: