Զազա Փաչուլիայի հրավերով Աֆղանստանի խաղաղարար առաքելությունում վիրավորված ավագ լեյտենանտը ներկա է գտնվել Pistons vs Wizards-ի խաղին

Աֆղանստանի խաղաղարար առաքելությունում վիրավորված ավագ լեյտենանտ Իվերի Բուաձեն ներկա է գտնվել Վաշինգտոնում անցկացված Pistons vs Wizards-ի բասկետբոլի խաղին:

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանության տեղեկությամբ, Իվերի Բուաձեն Detroit Pistons-ի խաղին պատվավոր հյուրի կարգավիճակում լինելու առաջարկ էր ստացել Զազա Փաչուլիայից: