Զազա Փաչուլիայի 8 միավորը և «Գոլդեն Սթեյտի» հաղթանակը Միլուոկիում
Զազա Փաչուլիայի 8 միավորը և «Գոլդեն Սթեյտի» հաղթանակը Միլուոկիում

NBA-ի կանոնավոր առաջնության շրջանակներում 34-րդ հանդիպումը հաղթանակով է ավարտել  «Գոլդեն Սթեյտը»: Գործող չեմպիոնը այսօր վաղ առավոտյան հյուրընկալվելով պարտության է մատնել «Միլուոկիին»:

«Բրեդլի Ցենտր»-ում կայացած հանդիպմանը մեկնարկային կազմում խաղացել է Զազա Փաչուլիան և 23 րոպեում վաստակել է 8 միավոր: Ստիֆ Կարիի բացակայության պատճառով թիմի լիդերն էր Քևին Դյուրանտը, որը հանդիպմանը վաստակել է 26 միավոր, թիմի կազմում արդյունավետությամբ 21 միավորով Դրեյմոնդ Գրինն էր:

Տանտերերի շարքերում 23 միավորով հույն Գիանիս Անտետուկոնմոն էր:

Առաջնության վերջին տուրի արդյունքները հետևյալն են՝

Շարլոտ – Յուտա 99:88

Մինեսոտա – Նյու Յորք 118:108

Նյու Օռլեան – Պորտլենդ 119:113

Վաշինգտոն – Օռլանդո 125:119

Ինդիանա – Քլիվլենդ 97:95

Դենվեր – Մեմֆիս 87:79

Ատլանտա – Բրուքլին 105:110