«Շվիդկացա» համույթը NBA-ի առաջնության ժամանակ կատարել է Վրաստանի պետական օրհներգը և «Մրավալժամիերին» (տեսանյութ)

Օքլենդում, Oracle Arena մարզադահլիճումNBA-ի կանոնավոր առաջնության հանդիպման ընդմիջման ժամանակ «Շվիդկացա» համույթը կատարել է Վրաստանի պետական օրհներգը և «Մրավալժամիերին»:

Մինչ այդ «Գոլդեն Ստեյթ»-ի և «Մեմֆիս»-ի հանդիպման սկզբում համույթը կատարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական օրհներգը:

Նշենք, որ վրացական համույթը ԱՄՆ հրավեր ստացավ այն բանից հետո, ինչ  NBA-ի չեմպիոն, Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Զազա Փաչուլիան չեմպիոնական գավաթը իր հետ բերել էր Վրաստան և «Շվիդկացան» ակտիվ մասնակցել է հատուկ կազմակերպված միջոցառումներին: Համույթը արժանացել էր «Գոլդեն Սթեյթի» ղեկավարության հավանությանը:

«Շվիդկացա»-ի տեսանյութը տարածվել է Gulf Georgia-ի ֆեյսբուքյան էջին: