Զազա Գախելաձեի ընտանիքը մեկ անգամ ևս դիմել է Կարմիր Խաչին, բռնազավթված Ցխինվալի բանտ ծանրոց ուղարկելու խնդրանքով
Զազա Գախելաձեն ավելի քան ութ ամիս անօրինական կերպով գտնվում է բռնազավթված Ցխինվալիում: Ընտանիքը անհամբեր սպասում է միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների խմբի հանդիպմանը: Էրգնեթիում հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին և հիմնական հարցերից մեկը կլինի անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացիների ազատ արձակումը:
Զազա Գախելաձեի ընտանիքը մեկ անգամ ևս դիմել է Կարմիր Խաչ միջազգային կազմակերպությանը, բռնազավթված Ցխինվալի բանտ ծանրոց ուղարկելու խնդրանքով: Ընտանիքը Կարմիր Խաչի օգնությամբ առաջին անգամ նամակ և ծանրոց էր ուղարկել անցյալ տարվա դեկտեմբերին, չնայած դրան բռնազավթված ցխինվալի բանտ ծանրոցը մտցրել են փետրվարին:
«Մենք սպասում ենք Էրգնեթիի հանդիպմանը: Ինչպես լսել ենք, այն անց է կացվելու մարտի 5-ին: Մենք բանակցությունների հույս ունենք: Բոլոր ներգրավված են, կառավարությունը, միջազգային կազմակերպությունները: Ցխինվալից փաստաբանն այլևս մեզ հետ կապի չի դուրս եկել: Վերջի անգամ նա մեզ հետ կապվեց դատարանի որոշումից հետո, երբ ասաց, որ Զազան հրաժարվում է բողոքարկել վճիռը: Չգիտեմ ինչ անել: Ձերբակալության օրվանից մենք հույս ունեինք, որ նա ազատ կարձակվի, չնայած ութերրորդ ամիսն է, և ես այլևս չգիտեմ ՝ ինչ մտածել: Մենք նորից դիմեցինք Կարմիր Խաչին: Մեզ ասացին, որ նրանք կկապվեն մեզ հետ և կասեն՝ ծանրոցը հնարավոր է ուղարկել, թե ոչ»,- հայտարարել է Զազա Գախելաձեի մայրը, Նանա Բունտուրին: