Զազա Գախելաձեի ապօրինի բանտարկության երկարաձգումը Ռուսաստանի ապակառուցողական ծրագրի իրական արտահայտումն է. Վրաստանի ԱԳՆ
Զազա Գախելաձեի ապօրինի բանտարկության երկարաձգումը Ռուսաստանի ապակառուցողական ծրագրի իրական արտահայտումն է. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, հայտարարություն է տարածել ՝ կապված բռնազավթված Ցխինվալում Զազա Գախելաձեի անօրինական կալանքը 12 տարով երկարացնելու որոշման հետ:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ծայրաստիճան մտահոգությունն է հայտնում Ցխինվալում, Ռուսաստանի բռնազավթիչ ռեժիմի սադրիչ որոշման կապակցությամբ, ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեի կալանքը 12 տարոով երկարացնելու կապակցությամբ:

Այս անօրինական որոշումը, ներկայացնում է Ռուսաստանի դաշնության ապակառուցողական ծրագրի իրական արտահայտումը, Վրաստանում ապակայունացում ստեղծելու նպատակով, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան շարունակում է դեկլարատիվ հայտարարություններ անել երկխոսության և համագործակցության մասին:

Հատկապես մտահոգիչ է, Զազա Գախելաձեին անօրինական բանտարկության մեջ թողելը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունվարի 21-ի վճռի ֆոնին, որը միանշանակ հաստատեց, որ Ռուսաստանի Դաշնությունը իրականացնում է Վրաստանի անբաժանելի տարածաշրջանների բռնազավթումը և Ռուսաստանին պատասխանատվության է ենթարկել մարդու իրավունքների լուրջ խախտումների համար: Նման անօրինական գործողությունները, Ռուսաստանի Դաշնության կողմից բռնակցման առումով ձեռնարկված քայլերի լույսի ներքո, ավելի են սրում անվտանգության և մարդասիրական իրավիճակի տեսանկյունից առկա բարդ իրավիճակը, ստեղծում են իրավիճակի սրման սպառնալիք և կանխամտածված խանգարում են խաղաղության ջանքերին:

Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում դադարեցնել մարդու իրավունքների լուրջ խախտումները Վրաստանի բռնազավթված տարածքներում, հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել իր միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը և դուրս բերել իր զորքերը Վրաստանի տարածքից:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, պատշաճ կերպով գնահատել Ռուսաստանի բռնազավթիչ ռեժիմի հերթական սադրանքը և արդյունավետ միջոցներ ձեռնարկել անօրինականորեն ձերբակալված Վրաստանի քաղաքացուն անհապաղ ազատ արձակելու համար:

Վրաստանը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական ​​և իրավական լծակները և ամենաբարձր մակարդակով կբարձրացնի այդ հարցը բոլոր համապատասխան միջազգային ձևաչափերում: Մենք կշարունակենք կենտրոնացնել միջազգային հանրությանը և ջանք չխնայել ՝ ապահովելու համար, որ Վրաստանի քաղաքացիները ժամանակին և անվտանգ կերպով վերադառնան իրենց ընտանիքներ», – ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված դատարանը, այսօր Զազա Գախելաձեին դատապարտել է 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման: