Զազա Գախելաձեի ապօրինի բանտարկության երկարաձգումը Ռուսաստանի ապակառուցողական ծրագրի իրական արտահայտումն է. Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, հայտարարություն է տարածել ՝ կապված բռնազավթված Ցխինվալում Զազա Գախելաձեի անօրինական կալանքը 12 տարով երկարացնելու որոշման հետ:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ծայրաստիճան մտահոգությունն է հայտնում Ցխինվալում, Ռուսաստանի բռնազավթիչ ռեժիմի սադրիչ որոշման կապակցությամբ, ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեի կալանքը 12 տարոով երկարացնելու կապակցությամբ:
Այս անօրինական որոշումը, ներկայացնում է Ռուսաստանի դաշնության ապակառուցողական ծրագրի իրական արտահայտումը, Վրաստանում ապակայունացում ստեղծելու նպատակով, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան շարունակում է դեկլարատիվ հայտարարություններ անել երկխոսության և համագործակցության մասին:
Հատկապես մտահոգիչ է, Զազա Գախելաձեին անօրինական բանտարկության մեջ թողելը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունվարի 21-ի վճռի ֆոնին, որը միանշանակ հաստատեց, որ Ռուսաստանի Դաշնությունը իրականացնում է Վրաստանի անբաժանելի տարածաշրջանների բռնազավթումը և Ռուսաստանին պատասխանատվության է ենթարկել մարդու իրավունքների լուրջ խախտումների համար: Նման անօրինական գործողությունները, Ռուսաստանի Դաշնության կողմից բռնակցման առումով ձեռնարկված քայլերի լույսի ներքո, ավելի են սրում անվտանգության և մարդասիրական իրավիճակի տեսանկյունից առկա բարդ իրավիճակը, ստեղծում են իրավիճակի սրման սպառնալիք և կանխամտածված խանգարում են խաղաղության ջանքերին:
Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում դադարեցնել մարդու իրավունքների լուրջ խախտումները Վրաստանի բռնազավթված տարածքներում, հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել իր միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը և դուրս բերել իր զորքերը Վրաստանի տարածքից:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, պատշաճ կերպով գնահատել Ռուսաստանի բռնազավթիչ ռեժիմի հերթական սադրանքը և արդյունավետ միջոցներ ձեռնարկել անօրինականորեն ձերբակալված Վրաստանի քաղաքացուն անհապաղ ազատ արձակելու համար:
Վրաստանը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական և իրավական լծակները և ամենաբարձր մակարդակով կբարձրացնի այդ հարցը բոլոր համապատասխան միջազգային ձևաչափերում: Մենք կշարունակենք կենտրոնացնել միջազգային հանրությանը և ջանք չխնայել ՝ ապահովելու համար, որ Վրաստանի քաղաքացիները ժամանակին և անվտանգ կերպով վերադառնան իրենց ընտանիքներ», – ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված դատարանը, այսօր Զազա Գախելաձեին դատապարտել է 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման: