Եվրոպայի խորհրդում կայացված որոշումն այն բանի երաշխիքն է, որ համատեղ ջանքերով խաղաղարար քաղաքականությունում կլինենք հաջողակ. Քեթևան Ցիխելաշվիլի
Եվրոպայի խորհրդում կայացված որոշումն այն բանի երաշխիքն է, որ համատեղ ջանքերով խաղաղարար քաղաքականությունում կլինենք հաջողակ. Քեթևան Ցիխելաշվիլի

Սա կոնկրետ հստակ ուղերձներ պարունակող որոշում էր, նա որի միջոցով Եվրախորհուրդը արտահայտեց հստակ աջակցություն Վրաստանի նկատմամբ,- այսպես է գնահատում հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից կայացված <<Եվրոպայի խորհուրդը և կոնֆլիկտը Վրաստանում>> հարցով։

<<Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել
Եվրախորհրդի կոմիտեին այս որոշման համար, քանի որ սա ոչ միայն հստակ և կայուն աջակցություն է, այլ նրա երաշխիքը, որ համատեղ ջանքերով խաղաղարար քաղաքականությունում կլինենք հաջողակ>>,- հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին։

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատի տեղեկությամբ, նիստին կոմիտեն մեկ անգամ ևս հաստատել է Եվրախորհրդի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից կայացված որոշման համաձայն, Ռուսաստանը կրկին խոչընդոտում է կոնֆլիկտի խաղաղ լուծման գործընթացին։