Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այցելել է Վրաստան։
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում Ալեն Բերսեին դիմավորել է փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Այցի շրջանակներում Ալեն Բերսեն հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ընտրված նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։
Այցի շրջանակներում Ալեն Բերսեն կայցելի օկուպացիոն գծի հարակից գյուղ և տեղում կծանոթանա առկա իրավիճակին։
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնական այցը Վրաստան կավարտվի դեկտեմբերի 21-ին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։