Եվրոպայի երկրներից մեր քաղաքացիների դուրս բերումը տեղի կունենա փուլ առ փուլ, կառավարությունը ցանկություն ունի նրանց վերադարձնել հենց այսօր, սակայն մենք չենք կարող վտանգել տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը. Դավիթ Զալկալիանի
Եվրոպայի երկրներից մեր քաղաքացիների դուրս բերումը տեղի կունենա փուլ առ փուլ, կառավարությունը ցանկություն ունի նրանց վերադարձնել հենց այսօր, սակայն մենք չենք կարող վտանգել տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը. Դավիթ Զալկալիանի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, տարբեր երկրներից Վրաստանի քաղաքացիների վերադարձը կիրականացվի փուլ առ փուլ:

Զալկալիանիի խոսքով, քանի որ նրանք Վրաստան ժամանելուն պես ստիպված կլինեն անցնել պարտադիր 14-օրյա կարանտին, երկիրը պետք է պատրաստի համապատասխան ենթակառուցվածք:

Նախարարի խոսքով, այսօր կարանտինային տարածքների քանակը բավարար է: «Սակայն դա պետք է համաձայնեցված լինի: Ներկայումս ոչ մի բիզնես հետաքրքրություն մեզ համար հետաքրքիր չէ: Մեզ համար առաջնայինը մեր քաղաքացիների առողջությունն է: Արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հավաքում մեր դեսպանատների, հյուպատոսությունների միջոցով, 24 ժամվա ընթացքում: Այս տեղեկատվությունն այնուհետև համաձայնեցվում է բոլոր այն գործակալությունների հետ, ովքեր ներգրավված են այդ մարդկանց ընդունման գործողությանը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք հայրենիք ենք վերադարձրել մեր 3000 քաղաքացիների: Ոչ մի երկիր նման բան չի արել, որ սեփական քաղաքացիներին տարհաներ այլ երկրներից: Ես ցանկանում եմ հիշեցնել ձեզ, երբ մեկ ամիս առաջ, մենք առաջիններից էինք, որ մեր գործընկերների`թուրքերի և ֆրանսիացիների հետ միասին դուրս ենք բերել մեր քաղաքացիներին Չինաստանից:

Այսօր Վրաստանի քաղաքացիները կվերադառնան Ուկրաինայից, ինչպես նաև Դուբայից: Իհարկ է մենք ուզում ենք, որ վերադարձնենք բոլորին, սակայն իրավիճակից ելնելով մենք չենք կարող վտանգել մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքը:

Մենք հիմա պետք է գործենք շատ պատասխանատու կերպով, և իրավունք չունենք սխալվելու: Բոլորին, այդ թվում ՝ բիզնեսին, խնդրում եմ, որ բիզնեսի շահերն այստեղ գլխավոր մտահոգությունը չեն, հիմնականը մարդկանց առողջությունն է, մենք բոլորին օգնում ենք հնարավորինս»,- ասել է Դավիթ Զալկալիանին:

Զալկալիանին նշել է, որ հաջորդ շաբաթ չվերթներ են իրականացվելու Բեռլինից: