Եվրոպան խստորեն դատապարտում է Ավստրիայում իրականացված հարձակման ակտը. Եվրամիության խորհրդի նախագահ
Վիեննայում տեղի ունեցած հարձակմանը արձագանքել է Եվրամիության խորհրդի նախագահ Չարլ Միշելը:
«Եվրոպան խստորեն դատապարտում է այս նողկալի արարքը, որը ոտնահարում է կյանքը և մեր մարդկային արժեքները: Իմ մտքերը այս պահին մահացածների և վիրավորների ընտանիքների հետ են, ինչպես նաև ավստրիացի ժողովրդի հետ»,- գրել է Չարլ Միշելը: