Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հանդիպումը սկսվել է մի քանի րոպե առաջ:

Վրաստանում այցով գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելը սկսել է իր պաշտոնական հանդիպումները:

Այցի շրջանակներում Շառլ Միշելը առաջին հանդիպումը անց է կացրել Օրբելիանիների պալատում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Դեմ առ դեմ հանդիպումից հետո, Վրաստանի նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարություններ են արել լրատվամիջոցների համար:

Նախատեսվում են հանդիպումներ նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:

Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի նաև Խուրվալեթի գյուղի մերձակայքում գտնվող բռնազավթված գծի մոտ, կմասնակցի Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նոր գրասենյակի բացմանը և կդիտի Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերը:

Շառլ Միշելը Վրաստանից կմեկնի մարտի 2-ին: