«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը 2018 թվականի նախագահական ընտրությունների համար իր թեկնածուին է անվանել Դավիթ Բաքրաձեին:
Կուսակցությունը նախագահի թեկնածուին ներկայացրել է Քութաիսիում, սպորտի պալատում:
Ինչպես նշել է կուսակցության լիդերներից մեկը Գիգի ՈՒգուլավան, այսօր երկիրը ունի միավորող նախագահի կարիք, որը ցույց կտա հասարակությանը, որ վաղվա օրը հուսալի է:
«Մենք չպետք է ժամանակ կորցնենք, քանզի դեռևս իշխանության ղեկին «վրացական երազանք» կուսակցությունն է: Քանի դեռ նրանք իշխանությունում են, մեր նախագահը պետք է ստիպի նրանց, որ նվազեցվեն հարկերը և, որ օգնեն մեր բնակչությանը: Մեզ հարկավոր է հոգատար նախագահ: Վրաստանը պետք է ունենա նախագահ, որը կանգնած կլինի բնակչության կողքին»,-հայտարարել է ՈՒգուլավան:
Դավիթ Բաքրաձեն խորհրդարանային փոքրամասնության լիդերն է: 2013 թվականի նախագահական ընտրություններին նա «ազգային շարժման» նախագահի թեկնածուն էր: 2008-2012 թվականներին նա զբաղեցնում էր խորհրդարանի նախագահի պաշտոնը:
Հեղինակ -
Edgar Barsegyan