Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գծով գլխավոր տնօրեն Հերտ Յան Կուփմանը մայիսի 1-2-ը կայցելի Վրաստան
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գծով գլխավոր տնօրեն Հերտ Յան Կուփմանը մայիսի 1-2-ը կայցելի Վրաստան

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրեն Հերտ Յան Կուփմանը մայիսի 1-2-ը կայցելի Վրաստան։

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը։

Նրանց հաղորդման համաձայն՝ Կուփմանը կառավարության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և այլ գործընկերների հետ կխոսի Եվրամիության և Վրաստանի միջև համագործակցության մասին, ներառյալ թեկնածուի կարգավիճակի հետ կապված ինը քայլերն ավարտելու համար անհրաժեշտ աշխատանքը։

«Կուփմանը կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, կառավարության անդամների, այդ թվում՝ փոխվարչապետի և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Նա կհանդիպի նաև խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, խորհրդարանական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ներդրումային հարցերում գործընկերների հետ։ Կուփմանը կբացի Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Վրաստանի ոռոգման ցանցի վերականգնմանը, ինչպես նաև ներդրումների խթանմանը վերականգնվող էներգիայի արտադրության ներուժի ավելացման և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ազգային արժույթով վարկերի խրախուսման համար»,- ասվում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տարածած տեղեկատվության մեջ։