Էնթոնի Բլինկեն. Մենք մերժում ենք Հաագայի դատախազի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հավասարեցումը, դա խայտառակություն է
Էնթոնի Բլինկեն. Մենք մերժում ենք Հաագայի դատախազի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հավասարեցումը, դա խայտառակություն է

Միացյալ Նահանգները հիմնովին մերժում է Հաագայի դատարանի դատախազի հայտարարությունը, որում նա պահանջում է իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդեր, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների ձերբակալման օրդեր, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։

«Մենք մերժում ենք դատախազի կողմից Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հավասարության նշան դնելը: Սա ամոթալի է։ Համասը դաժան ահաբեկչական կազմակերպություն է, որն իրականացրել է Հոլոքոստից ի վեր հրեաների ամենասարսափելի կոտորածը և դեռ պատանդ է պահում տասնյակ անմեղ մարդկանց, այդ թվում՝ ամերիկացիների: Ավելին, ԱՄՆ-ն ներկայիս հակամարտությունից դեռ շատ առաջ հասկացրեց, որ Հաագայի դատարանը իրավասություն չունի այդ հարցով։ Հաագայի դատարանը ստեղծվել է նրա մասնակից պետությունների կողմից՝ որպես սահմանափակ իրավասության դատարան»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։

Բացի այդ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, թեև Իսրայելը դատարանի անդամ չէր, սակայն պատրաստ էր համագործակցել դատախազի հետ։

«Ինքը՝ դատախազը, պետք է հաջորդ շաբաթ գար Իսրայել՝ քննելու հետաքննության գործընթացը և լսելու Իսրայելի կառավարությանը։ Այսօր Իսրայել պետք է ժամանեին դատախազության աշխատակիցները՝ այցը համակարգելու համար։ Իսրայելին հայտնել են, որ իրենք ինքնաթիռ չեն նստում, և միևնույն ժամանակ դատախազը հեռուստատեսությամբ հայտնել է մեղադրանքի մասին։ Այս և այլ հանգամանքներ կասկածի տակ են դնում այս հետաքննության օրինականությունն ու արժանահավատությունը։ Ըստ էության, այս որոշումը ոչինչ չի օգնում և կարող է վտանգել կրակի դադարեցման համաձայնագրի հասնելու ջանքերը, որը թույլ կտա վերադարձնել պատանդներին և ավելացնել մարդասիրական օգնությունը, ինչին ԱՄՆ-ը շարունակում է ձգտել», – ասվում է հայտարարության մեջ:

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջում է Իսրայելի վարչապետի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալման օրդեր տրամադրել։