Եվրոպական ընկերությունների տնտեսական ներկայացուցչությունները ապագայում զգալիորեն կավելանան. Գիորգի Կվիրիկաշվիլի
Խոշոր ընկերությունների առաջին դեմքերի հետ ունեցել ենք շատ արդյունավետ հանդիպում,-այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Մյունխենում, անվտանգության կոնֆերանսի շրջանակներում:
Նրա խոսքերով գործարարները հետաքրքրվել են Վրաստանյան շուկայով և համոզված է, որ նրանք մոտ ապագայում կայցելեն Վրաստան:
«Այսօր երեկոյան կայանալու է շատ կարևոր հանդիպում, որտեղ խոսելու ենք, ինչպես քաղաքականության, այնպես էլ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային շուկայում մեր պատվավոր հյուրի կարգավիճակի մասին: Սա մեր երկրի համար կարևորագույն միջոցառում է, որի ընթացքում մեզ հնարավորություն է տրվում ներկայացնել մեր երկիրը: Նշեմ, որ այսօր Եվրոպացի լիդերները ունեն մի կարծիք, որ Վրաստանը ընթանում է ճիշտ ուղիով:
Մեր երկրում իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ և քայլեր: Գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հետաքրքրվում են Վրաստանով: Համոզված եմ, որ եվրոպական ընկերությունների տնտեսական ներկայացուցչությունները ապագայում զգալիորեն կավելանան:
Բոլոր հանդիպումների ժամանակ շոշափել ենք բռնազավթված տարածաշրջանների հարցը: Իհարկ է իրավիճակը Վրաստանում և ՈՒկրաինայում, ոչ միայն մեր տարածաշրջանային խնդիրն է, այլ այն ազդում է Եվրոպայի անվտագության վրա»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Բացի այդ վարչապետը ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև հարաբերությունները շատ բարձր կետում են, որը պետք է պահպանվի:
Հեղինակ -
Edgar Barsegyan