Եվրոպացիները չեն ընդունում ժողովրդի ընտրությունը, Վրաստանը վերածվել է ապստամբությունների ասպարեզի, որտեղից Վրաստանի օրինական կառավարության դեմ օտար երկրի կողմից ղեկավարվող ապակայունացման օպերացիայի հոտ է գալիս
Եվրոպացիները չեն ընդունում ժողովրդի ընտրությունը, Վրաստանը վերածվել է ապստամբությունների ասպարեզի, որտեղից Վրաստանի օրինական կառավարության դեմ օտար երկրի կողմից ղեկավարվող ապակայունացման օպերացիայի հոտ է գալիս

Եվրոպացիները չեն ընդունում ժողովրդի ընտրությունը, Վրաստանը վերածվել է աճող ապստամբությունների ասպարեզի, որտեղից Վրաստանի օրինական կառավարության դեմ օտար երկրի կողմից ղեկավարվող ապակայունացման օպերացիայի հոտ է գալիս,- ասել է եվրախորհրդարանական Տիերի Մարիանը։

Ըստ եվրոպացի պատգամավորի՝ Վրաստանն ու նրա ինստիտուտները ամուր են կանգնած՝ դիմակայելով ընտրություններում պարտվողների բռնություններին։

«Դա ցույց են տալիս գիշերային ցույցերը Թբիլիսիի փողոցներում, որտեղ ընդդիմությունը, որին դուք խրախուսում եք, իր կողմնակիցներին ուղղորդում է վրացական պետության դեմ, ուստի կասկած չկա, որ նրանք ցանկանում են անկարգություններ առաջացնել և բազմապատկել «մայդանի» մոդելի նման սադրանքները։ Չնայած դրան, Վրաստանը և նրա ինստիտուտները ամուր կանգնած են՝ դիմակայելով ընտրություններում պարտվողների բռնություններին, որոնք այժմ ձեր աջակցությամբ փորձում են ուժ կիրառել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճանաչեց «Վրացական երազանքի» հաղթանակը, և նախագահ Ղավելաշվիլին ընտրվեց օրենքի համաձայն։ Մարդիկ այլեւս չեն ցանկանում, որ իրենցից ինքնիշխանությունը խլեն՝ ո՛չ Վրաստանում, ո՛չ Ռումինիայում։ Եվրամիությունը ցանկանում է լինել բարգավաճման և ժողովրդավարության երաշխիք, սակայն Վրաստանում խրախուսում է պետական ​​հեղաշրջումը, որը կարող է երկիրը տանել քաոսի», – ասել է Տիերի Մարիանը Եվրախորհրդարանում, որտեղ քննարկվում է Վրաստանի հարցը։