Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Միխեիլ Մաղլակելիձեն թողել է պաշտոնը
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Միխեիլ Մաղլակելիձեն թողել է պաշտոնը:
Տեղեկությունը հաստատում են ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունում:
Մաղլակելիձեն նշված պաշտոնը զբաղեցնում էր ապրիլի 27-ից մինչ օրս:
Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունում, Միխեիլ Մաղլակելիձեն զբաղեցրած պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Նոր ղեկավարի ներկայացումը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին:
Այսօր հայտնի է դարձել նաև, որ պաշտոնը թողել է ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Լևան Խարաբաձեն: