Եվրոհանձնաժողով – Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի կանգ է առել, և Վրաստանի՝ որպես թեկնածու երկրի գնահատումը միայն ձևական նոմինալ է

18:50, 04.11.2026
Եվրոհանձնաժողովը 2026 թվականի ընդլայնման փաթեթի ներկայացման հետ կապված մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որում խոսվում է նաև Վրաստանի մասին։
Ինչպես նշված է մամուլի հաղորդագրության մեջ, Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը փաստացի կանգ է առել, և Վրաստանի՝ որպես թեկնածու երկրի գնահատումը միայն ձևական (նոմինալ) է։
«Վրաստանը դեռևս չի կատարում թեկնածուի կարգավիճակի համար Հանձնաժողովի հանձնարարականում տրված ինը քայլերը, քանի որ իշխող կուսակցությունը շարունակում է խաթարել ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը, հիմնարար իրավունքներն ու քաղաքացիական տարածքը։ Միևնույն ժամանակ, նպաստում է պետության հետագա զավթմանը։ Եթե Վրաստանի իշխանությունը չփոխի կուրսը և չվերադառնա Եվրամիությանն անդամակցության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին, Վրաստանը չի կարողանա օգտվել թեկնածուի կարգավիճակից և նախանդամակցության գործընթացի առավելություններից։ Եվրամիության երկարամյա աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մնում է անսասան, ինչպես նաև նրա աջակցությունը վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին», – ասված է Եվրոհանձնաժողովի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին 2026 թվականի ընդլայնման մասին զեկույցը պաշտոնապես փոխանցել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիին։

Նմանատիպ