Ֆրանսիական Կոոպերատիվ Բանկ Credit Mutuel Arkea-ի վրա կիբերհարձակման հետևանքով զեղծարարական գործարքներ են իրականացվել
Ֆրանսիական կոոպերատիվ բանկի վրա կիբերհարձակման հետևանքով զեղծարարական գործարքներ են իրականացվել, – այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով Credit Mutuel Arkea բանկին։
Ինչպես հայտնում են բանկում, հաճախորդների ակտիվներին սպառնալիք չի սպառնացել։
Նաև, նրանց խոսքով, դեռևս անհայտ է, թե որքան գումարի զեղծարարական գործարք է տեղի ունեցել կիբերհարձակման հետևանքով, սակայն բանկում հայտարարում են, որ դեպքը մասշտաբային չի եղել։
Credit Mutuel Arkea-ի հայտարարությամբ՝ միջադեպն այս պահի դրությամբ վերացված է։
Տեղի ունեցածի հետ կապված բանկն ավելի շատ տեղեկություն չի տարածում։
Ի դեպ, Credit Mutuel Arkea-ն միավորում է իր հետ կապված 40 դուստր ընկերություն։