Եվրախորհրդում բռնազավթման հարցով ընդունվել է բազմաթիվ հռչակագիր, սակայն դա բավարար չէ, մեզ անհրաժեշտ են փոփոխություններ և ապաէսկալացիա բաժանող վարչական գծի մոտ. Սալոմե Զուրաբիշվիլի
Եվրախորհրդում բռնազավթման հարցով ընդունվել է բազմաթիվ հռչակագիր, սակայն դա բավարար չէ, մեզ անհրաժեշտ են փոփոխություններ և ապաէսկալացիա բաժանող վարչական գծի մոտ. Սալոմե Զուրաբիշվիլի

Եվրախորհրդին անդամագրվելը Եվրոպա մտնելու երազանքի իրականացումն էր և այն ժամանակ սկսված ուղին չի փոխվել և չի դադարեցվել, փուլ առ փուլ և հետևողականորեն շարունակում ենք ճանապարհը դեպի Եվրոպա, մեր ժամանակակից եվրոպական պետության կառուցումը,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Հենդրիկ Դամսիի հետ հանդիպումից հետո:

Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հենդրիկ Դամսիին Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և նշել, որ Վրաստանի համար շատ կարևոր է նախարարների կոմիտեի նախագահումը:

«Ես ցանկանում եմ շնորհավորել ձեզ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ և ասել ձեզ, թե որքան կարևոր է, որ Վրաստանը այստեղ է և նախագահում է նախարարների կոմիտեն, քանի որ սա այն է, որի մասին մենք չէինք էլ կարող երազել 21 տարի առաջ, երբ անդամակցեցինք Եվրախորհրդին: Եվրախորհուրդ անդամակցությունը արդեն իսկ իրականացված երազանք էր Եվրոպա մուտք գործելու համար, և մեր ուղին երբեք չի փոխվել: Մենք աստիճանաբար և կայուն կերպով շարունակում ենք Եվրոպա տանող մեր ճանապարհը, կառուցելով ժամանակակից եվրոպական պետություն: Այստեղ մեծ է ձեր վաստակը, ձեր աջակցությունը, նույնիսկ ձեր քննադատությունը: Վրաստանն այս ամենը արել է, չնայած ներկայիս ծանր իրավիճակին, հակամարտություններին, բռնազավթմանը, լարվածություններին և սպառնալիքներին: Մենք միևնույն ժամանակ կառուցում ենք ինստիտուտներ, պաշտպանում մարդու իրավունքները և ստեղծում ժամանակակից ժողովրդավարական հասարակություն, որով շատ ենք հպարտանում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանի համար հաջորդ քայլը միջազգային հանրության լիիրավ անդամակցությունն է, որպեսզի Վրաստանը իրեն ցուցադրի, որպես մի երկիր, որը կարող է միջազգային գործընկերների հետ միասին հաղթահարել գլոբալ մարտահրավերները:

«Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք իրավիճակը բռնազավթված տարածքներում: Այս առումով առաջընթացը շատ է կախված Եվրոպայի խորհրդի աջակցությունից, որը միշտ կանգնած է մեր կողքին և ընդունել է բազմաթիվ բանաձևեր: Սա բավարար չէ, այսօր մեզ հարկավոր է շարժում, ներգրավվածություն, փոփոխություն և ապաէսկալացիա վարչական բաժանարար գծում և Եվրամիության դիտորդական առաքելության ձեռնհասությունը Վրաստանի ողջ տարածքում», – ասել է Վրաստանի նախագահը: