Մոհամադ Բաղեր Ղալիբաֆ. ԱՄՆ-ը դեռևս չի հասկանում, որ վախեցնելն ու խոստումներն անտեսելն այլևս անվճար չեն անցնի, Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի կանոններով, այլ ոչ թե ամերիկյան սպառնալիքներով

11:13, 09.07.2026

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Միացյալ Նահանգներին զգուշացրել է պատասխան հարվածների մասին։

Ղալիբաֆի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ը դեռևս չի հասկանում, որ վախեցնելն ու խոստումներն անտեսելն այլևս անհետևանք չեն անցնի։

«Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի կողմից սահմանված կանոններով, այլ ոչ թե ամերիկյան սպառնալիքներով»,- գրել է Ղալիբաֆը։

Ի գիտություն՝ ԱՄՆ-ը հերթական օդային հարվածներն է հասցրել Իրանին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնում են, որ ոչնչացրել են շուրջ 90 ռազմական օբյեկտ։

Նմանատիպ