Դոնալդ Թրամփ. Այսօրվա հարվածը պատասխանն է երեկ նավերի վրա Իրանի կողմից իրականացված հարձակումների, եթե դա կրկնվի, ամեն ինչ շատ ավելի կվատանա
Այս հարվածը պատասխանն է երեկ նավերի վրա Իրանի կողմից իրականացված հարձակումների, և եթե սա նորից կրկնվի, ամեն ինչ շատ ավելի կվատթարանա,- այս մասին սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշված հրապարակմանը կից Թրամփը տեղադրել է լուսանկար, որում, նրա իսկ փոխանցմամբ, պատկերված է Իրանի հարավում գտնվող Չաբահարում իրականացված հարձակումը։
Միևնույն ժամանակ, «BBC»-ն գրում է, որ դեռևս չի կարողացել անկախորեն ստուգել այս հարվածների մասին տեղեկատվությունը։
ԱՄՆ-ը հերթական օդային հարվածներն է հասցրել Իրանին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն՝ հարվածների նպատակն է սահմանափակել Իրանի հնարավորությունները, որպեսզի նա այլևս չկարողանա վտանգել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։