Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին երկրորդ աշխատանքային օրը կտրամադրվի Ստրասբուրգի դատարանի որոշումների կատարման հարցին
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին երկրորդ աշխատանքային օրը կտրամադրվի Ստրասբուրգի դատարանի որոշումների կատարման հարցին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին, երկրորդ աշխատանքային օրը կտրամադրվի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների կատարման հարցին:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները եվրոպացի գործընկերների հետ կքննարկեն Ռուսաստանի հետ վեճի և դրա վրա դրված պարտավորությունների կատարման հարցը:

Խորհրդարանական պատվիրակության ղեկավար, Կախաբեր Կուճավայի հայտարարությամբ, կարևոր է, որ Վրաստանի պատվիրակությունը ձեռք բերի աջակցություն, որպեսզի էլ ավելի արդյունավետորեն կատարվի՝ Եվրոպական դատարանի կողմից Ռուսաստանի Դաշնության վրա դրված պարտավորությունները:

«Այսօրվա նիստի օրակարգում նախատեսվում է քննարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման հարցը: Այս հարցը մեզ համար շատ կարևոր է, քանի որ այս դատարանում Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի գործով տարած մեծ պատմական հաղթանակից հետո, կարևոր է բոլորին կոչ անել և աջակցություն ստանալ ՝ որպեսզի էլ ավելի արդյունավետ կատարվեն այն պարտավորությունները որոնք դրվել են Ռուսաստանի վրա: Համոզված եմ, որ դա կլինի այն պաթոսը, որը Եվրոպայի խորհրդի անդամները կկիսեն մեզ հետ: Մենք կօգտագործենք յուրաքանչյուր առիթ, ներառյալ այս բանավեճը և հարթակը, միշտ հորդորելու Ռուսաստանին կատարել ստանձնած պարտավորությունները և վերջ տալ իրավունքների խախտումներին, որոնք ամեն օր տեղի են ունենում բռնազավթված տարածքներում: Շատ կարևոր է, որ մենք օգտագործենք բոլոր ձևաչափերը և տեղեկացնենք մեր բոլոր գործընկերներին այն հարցերի մասին, որոնք վրաց ժողովրդի համար ամենօրյա խնդիր են»,- հայտարարել է Կախաբեր Կուճավան:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը բացվել է երեկ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ քննարկել է Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, վեհաժողովի դիտորդական առաքելության կողմից պատրաստված  զեկույցը, որը ներկայացրել է առաքելության ղեկավար, պատգամավոր Տինի Կոքսը: Լսումներին ներկա էր նաև Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը:

Տինի Կոքսի հայտարարությամբ, Վրաստանում անց են կացվել մրցակցային ընտրություններ և դրա արդյունքները կասկածի տակ չեն դրվի: Դիտորդական առաքելության ղեկավարը վրացական ընդդիմադիր ուժերին կոչ է արել սկսել լիարժեք խորհրդարանական գործունեություն:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: