Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցել է Վրաստանի բնակչությանը և կառավարությանը
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցել է Վրաստանի բնակչությանը և կառավարությանը

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը արձագանքել է Շատիլիում տեղի ունեցած ավտովթարին:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցել է Վրաստանի բնակչությանը և կառավարությանը:

«Ես ցնցված եմ երեկ Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից: Մեր մտքերը զոհվածների ընտանիքների հետ է: Ես ցավակցում եմ Վրաստանի ժողովրդին և կառավարությանը»,- ասված է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 17 և վիրավորվել երեք մարդ:

Ավտովթարը տեղի է ունեցել Դուշեթիի մունիցըիպալիտետում, Բիսո գյուղի մերձակայքում: Ուղևորատար միկրոավտոբուսը ընկել է մոտ 80 մետր բարձրությունից:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով: