Եվրախորհրդարանի պատգամավոր Լյուբոշ Բլահա. Ցանկանում եմ սրտանց շնորհավորել «Վրացական երազանք»-ին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ընդդիմությունը պարտվեց
«Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել «Վրացական երազանք-ին այս ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ընդդիմությունը պարտվեց»,- հայտարարել է Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ ընթացող բանավեճում իր ելույթի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Լյուբոշ Բլահան։
«Վրացական երազանք»-ն իմ կուսակցությանը նման ծրագիր ունի, ինչպես Սլովակիայի «Սմեր» կուսակցությունը։ Մենք դեմ ենք արմատական ԼԳԲՏ գաղափարախոսություններին և հեղափոխություններին, ինչպիսին Մայդանն է, որը հովանավորվում է Արևմուտքի կողմից: Կա առաջադեմ տոտալիտարիզմ, որտեղ չի կարելի ազատ արտահայտել սեփական կարծիքը։ Արևմտյան տերությունների թիկունքում կանգնած Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից հետո մենք պետք է զգոն լինենք Արևմուտքի համար ժողովրդավարությունն աշխատում է միայն այն ժամանակ, երբ նրանք հաղթում են: Հիմա նրանք նյարդայնացած են, քանի որ «Վրացական երազանք»-ը վերջ է տվել նրանց երազանքներին»,- ասել է եվրոպացի պատգամավոր Լյուբոշ Բլահան։