Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել Եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների վերաբերյալ համատեղ հռչակագիրը
Հայաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել Եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների վերաբերյալ համատեղ հռչակագիրը։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հռչակագրի տեքստում Հայաստանը չի նշված ստորագրողների շարքում։ Երևանը որևէ այլ հայտարարություն չի տարածել։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ երկրի արտաքին գործերի նախարարության, մի շարք երկրներ միացել են «Եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների վերաբերյալ հռչակագրին», «Միգրացիայի վերաբերյալ հռչակագրին» և «Թմրանյութերի դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի հռչակագրին», չնայած Բաքուն չի միացել հռչակագրերին։
«Հայտնի է, որ «Եվրոպական քաղաքական համայնքը» ստեղծվել է որպես ոչ պաշտոնական երկխոսության հարթակ, որի նպատակն է խթանել երկրների միջև փոխադարձ վստահությունը և համագործակցությունը։ Մեր երկրի «Եվրոպական քաղաքական համայնքում» մասնակցության նպատակն է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը, ընդհանուր մարտահրավերների մոտեցումների քննարկումը և մասնակից երկրների հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնումը։ Այս համատեքստում ադրբեջանական կողմը չի ստորագրել վերը նշված փաստաթղթերը, որոնք սահմանում են լրացուցիչ իրավական և քաղաքական պարտավորություններ», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Եվրոպական քաղաքական համայնք» գագաթնաժողովի հռչակագիրը ստորագրել է 40 երկիր, այդ թվում՝ Վրաստանը։