Հայաստանի և Թուրքիայի սահմանին ընթանում է երկաթուղու շինարարությունը

13:20, 13.11.2026

Հայ-թուրքական սահմանին երկաթուղային գծի շինարարություն է ընթանում։

Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշն, Կարսի նահանգային խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ միասին, այցելել է հայ-թուրքական սահմանի երկաթուղային հատված և անձամբ ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Դեմիրթաշն երկաթուղային շինարարական ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել շինարարական աշխատանքների վիճակի, գործունեության և ծրագրի ընթացքի մասին։

Ինչպես նշել է աղբյուրը, տեղի բնակչությունը ուշադիր հետևում է Աքյաքա սահմանային անցակետի և երկաթուղու վերաբացմանը, որոնք երկար տարիներ փակ են եղել։

Նմանատիպ