Դոնալդ Թրամփն ասում է, որ «կհամարի ձախողում», եթե իրանական ռեժիմը մնա իշխանության գլուխ իր ժամկետի ավարտին

14:33, 13.11.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «եթե իրանական ռեժիմը մնա իշխանության գլուխ իր ժամկետի ավարտին, ես դա կհամարեմ ձախողում»։

Պահպանողական ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցի ժամանակ Թրամփին հարցրել են. «Արդյո՞ք ձախողում կլինի, եթե իրանական ռեժիմը մնա իշխանության գլուխ»։ ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Այո, դա կլինի ձախողում… անկասկած»։

Երբ նրան հարցրել են, թե արդյոք նա կհապաղի կրկին ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ, Թրամփը պատասխանել է, որ դա կանի առանց վարանելու։

«Եթե տեսնեմ, որ իրերը այլ կերպ են ընթանում, ես դա կանեմ։ Հնարավոր է՝ դա անեմ հենց հիմա», – ասել է ԱՄՆ նախագահը։

Նմանատիպ