Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներով, ամենամեծ բլոկը աջ-կենտրոնամետ «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն է»
Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներով, ամենամեծ բլոկը աջ-կենտրոնամետ «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն է»

Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներով, ամենամեծ բլոկը աջ-կենտրոնամետ «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն է»: Արդյունքները ցույց են տալիս, որ 751 տեղ ունեցող եվրախորհրդարանում «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» ունենալու է 179 տեղ:

2014 թվականի ընտրություններին կուսակցությունը ուներ 216 տեղ: նախնական տվյալներով երկրորդ տեղում է «սոցիալիստների և դեմոկրատների» դաշինքը, որը եվրախորհրդարանում հավանաբար կունենա 150 տեղ: 2014 թվականին նրանք խորհրդարանում ունեին 191 տեղ:

Երրորդ տեղում է լիբերալ «Ալդե» խումբը, որն այս պահին եվրամիության խորհրդարանում ունի 107 տեղ:

Ընտրություններին լավ արդյունք են գրանցել և ամրապնդել դիրքերը կանաչները, նրանք մինչ այս ունեին 50 տեղ, իսկ այս ընտրություններին ստացել են 70 մանդատ:

Վերլուծաբանների կանխատեսմամբ, «ժողովրդական կուսակցությունը» մեծ դաշինք կկազմի «սոցիալիստների և դեմոկրատների», լիբերալների և կանաչների հետ միասին:

Ընտրություններին ակտիվությունը կազմել է 51 տոկոս, որն վերջին 20 տարիների ընթացքում ամենամեծ ցուցանիշն է: