Եվրախորհրդարանը քվեարկելու է Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման համար
Եվրախորհրդարանը քվեարկելու է Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման համար

Եվրախորհրդարանը քվեարկելու է Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման համար,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:

Նշված զեկույցը քննարկել են Եվրախորհրդարանի լիագումար նիստին, նոյեմբերի 13-ին: Զեկույցի հեղինակը Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրես Մամիկինսն է:

Վրաստանի խորհրդարանի Եվրոպայի հետ ինտեգրման կոմիտեի նախագահ Թամար Խուլորդավայի հայտարարությամբ, Վրաստանի մասին զեկույցը և բանավեճը, որին մասնակցել են քաղաքական բոլոր խմբերի ներկայացուցիչները, դրական է գնահատում Վրաստանի հետ համագործակցությունը, երկրի կողմից Ասոցացման համաձայնագրի իրականացումը:

Խորհրդարանի մեծամասնության պատգամավոր Թամար Չուգոշվիլու խոսքով, Վրաստանը Ասոցացման համաձայնագրի կատարման տեսանկյունից շատ դրական գնահատական է ստացել: Ինչպես նշել է Չուգոշվիլին, եվրախորհրդարանականների ելույթները Վրաստանի նկատմամբ՝ աջակցող էին:

Զեկույցում գնահատված է Վրաստանի հետ Ասոցացման, խորը և համընդգրկուն ազատ առևտրի համաձայնագրի կատարման մակարդակը: