Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը

13:01, 03.07.2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։

Այս մասին Փաշինյանը գրել է սոցիալական ցանցում։

«Ժամանել եմ Թեհրան՝ մասնակցելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ հրաժեշտի պաշտոնական արարողությանը», – գրում է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետին Մեհրաբադի միջազգային օդանավակայանում դիմավորել է երկրի փոխնախագահ Սեյեդ Համիդ Պուրմոհամադին։ Փաշինյանը նշել է, որ այցի ընթացքում պլանավորում է շփումներ ունենալ Իրանի ղեկավարության հետ։

Հիշեցնենք, որ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին հայտնի դարձավ փետրվարի 28-ին։ Իրանի պետական լրատվամիջոցները տեղեկությունը հաստատեցին մարտի 1-ին։ Այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակման առաջին իսկ օրը, երբ Թեհրանում հարձակում է իրականացվել նրա նստավայրի վրա։ Հոգևոր առաջնորդի հուղարկավորությունը հետաձգվել է ռազմական գործողությունների պատճառով։

Իրանի ԱԳՆ տվյալներով՝ հուղարկավորության արարողությունը կշարունակվի մինչև հուլիսի 9-ը։ Այաթոլլա Ալի Խամենեիին կհուղարկավորեն Մաշհադում՝ Իմամ Ռեզայի սրբավայրում։

Նմանատիպ