Եվրամիությունը Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության հատկացմանը հավանություն է տվել
Եվրամիությունը հավանություն է տվել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության հատկացմանը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նրա խոսքով՝ Եվրամիության 27 անդամ երկրներ աջակցել են Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորման հատկացմանը։
«Սա երաշխավորում է, որ Ուկրաինայի ֆինանսավորումը կլինի մշտական, երկարաժամկետ և կանխատեսելի։ Եվրամիությունը առաջնորդություն և պատասխանատվություն է դրսևորել Ուկրաինային աջակցելու հարցում։ Մենք գիտենք, թե ինչն է վտանգված»,- ասել է Շառլ Միշելը։
Մինչ այդ հայտնի էր, որ Հունգարիայի վարչապետը դեմ է արտահայտվել Ուկրաինային 50 միլիարդ եվրո հատկացնելուն։