Եվրամիությունը Ռուսաստանի հետ «էներգետիկ պատերազմի» հարցով արտահերթ նիստ կգումարի

19:24, 26.08.2022

Եվրամիությունը Ռուսաստանի հետ «էներգետիկ պատերազմի» հարցով արտահերթ նիստ կգումարի: Տեղեկությունը տարածում է «The Guardia» հրատարակությունը։

«The Guardian»-ը Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հիման վրա գրում է, որ Եվրամիության էներգետիկայի նախարարների հանդիպումը տեղի կունենա հնարավորինս շուտ։

«ԵՄ նախագահող երկրի խնդրանքով կանցկացվի ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպում՝ էներգետիկ ոլորտում իրավիճակի հետ կապված հատուկ արտակարգ միջոցառումների քննարկման նպատակով»,- գրել է Պետր Ֆիալան «Twitter» միկրոբլոգում։

Չեխիան այժմ Եվրամիությունում նախագահող երկիրն է։ Երկրի առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան ասել է, որ իրենք այժմ «էներգետիկ պատերազմի» մեջ են Ռուսաստանի հետ։

«Մենք էներգետիկ պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ, և դա վնաս է հասցնում ամբողջ Եվրամիությանը»,- ասել է Յոզեֆ Սիկելան։

Նմանատիպ