Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար հատկացրել է մեկ միլիոն եվրո օգնություն
Եվրամիությունը պատրաստ է, Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել մարդասիրական օգնություն: Ինչպես հայտարարում են Բրյուսելում, Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար արդեն հատկացվել է մեկ միլիոն եվրո օգնություն: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժոզեֆ Բորելին:
Միևնույն ժամանակ, Եվրամիությունը երկու կողմերին էլ կոչ է անում, պահպանել հրադադարի համաձայնագիրը:
«Նման դեպքում, այս համաձայնագիրը հնարավոր է դառնա առաջին քայլը դեպի հակամարտության համընդգրկուն և կայուն կարգավորում»,- գրում է Բորելին:
Նա ընդգծել է նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության անհրաժեշտությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունները դադարել էին նոյեմբերի 10-ին: Հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ միասին ստորագրել էր հաաձայնագիր, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի մերձակայքի 7 շրջան փոխանցվում է Ադրբեջանին, իսկ Ղարաբաղը և Հայաստանը կապող միջանցքը կվերահսկեն ռուս զինվորականները: