Եվրամիությունը հայտարարում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին հետևելու է եվրոպացի դիվանագետների թիմ
Եվրամիությունը հայտարարում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին հետևելու է եվրոպացի դիվանագետների թիմ: Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տեղեկությամբ, հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եվրոպացի դիվանագետներից կազմված ավելի քան 70 դիտորդական խմբեր, կայցելեն Վրաստանում բացված ավելի քան 1000 ընտրատեղամասեր: Նրանց խոսքով, նպատակը Վրաստանում ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ՕԴԻՐ-ի) դիտորդական առաքելությանը աջակցելն է:
«Մեզ համար և Եվրամիության ու Վրաստանի միջև հարաբերությունների համար գլխավորն այն չէ, թե ով է հաղթելու այս ընտրություններում, այլ այն, թե ինչպես է այդ հաղթանակը ձեռք բերվելու: Ընտրությունների օրը մենք կստանձնենք ընտրությունների անցկացման վրա ակտիվ մոնիտորինգի աննախադեպ դեր: Շաբաթ օրը, Եվրամիության անդամ երկրների և եվրոպացի գործընկերների հետ միասին, եվրոպացի դիվանագետների թիմը կիրականացնի լայնածավալ, համակարգված դիտարկում: Բոլորս միասին կկենտրոնացնենք մոտ 70 խումբ և այդ խմբերը ընտրություններին կհետևեն ավելի քան 1000 ընտրատեղամասում», – հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունում նշում են, որ եվրոպական դիվանագետների թիմը կկազմվի Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության և Եվրամիության անդամ երկրների դեսպանությունների աշխատակիցներից, դրանց թվում է՝ Ավստրիան, Բուլղարիան, Չեխիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սլովակիան և Շվեդիան, ինչպես նաև Նորվեգիայի և Շվեյցարիայի դեսպանությունները:
«Այս մոնիտորինգի նախաձեռնությունը այլ դեսպանությունների հետ, մասնավորապես ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների հետ, իրականացվում է սերտ համաձայնեցմամբ:
Եվրոպացի դիվանագետների դիտորդական խումբը շրջելու է Եվրամիության խորհրդանշաներ ունեցող մեքենաներով, խորհրդանշաներ ունեցող բաճկոններով և գլխարկներով: Նրանք կպահպանեն «կովիդ 19»-ի դեմ անվտանգության բոլոր համապատասխան միջոցները», – ասված է Վրաստանում Եվրամիության պատվիրակության հայտարարության մեջ: