Եվրամիությունը համավարակի ընթացքում կանգնած է Վրաստանի կողքին, ես անձամբ հավաստիացնում եմ ձեզ, որ մոտ ապագայում պատվաստանյութը հասանելի կլինի ձեզ. Շառլ Միշել
Եվրամիությունը համավարակի ընթացքում կանգնած է Վրաստանի կողքին, ես անձամբ հավաստիացնում եմ ձեզ, որ մոտ ապագայում պատվաստանյութը հասանելի կլինի ձեզ. Շառլ Միշել

Եվրամիությունը համավարակի ընթացքում կանգնած է Վրաստանի կողքին, ես անձամբ հավաստիացնում եմ ձեզ, որ մոտ ապագայում պատվաստանյութը հասանելի կլինի ձեզ, – այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Շառլ Միշելը այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում:

«Եվրամիությունը համավարակի ընթացքում կանգնած է Վրաստանի կողքին: Եվրամիությունն ու մեր թիմը սատարում են Վրաստանի 1.5 միլիարդ եվրոյի փաթեթին, որպեսզի հաղթահարվեն սոցիալ-տնտեսական խնդիրները: Մենք այս գործընթացի գլխավոր դերակատարն ենք ՝ ձեզ պատվաստանյութերը հասանելի լինելու գործում: Ես անձամբ հավաստիացնում եմ ձեզ, որ Վրաստանը պատվաստանյութեր ստանալու հնարավորություն կունենա մոտ ժամանակներս», – ասել է Շառլ Միշելը: