Եվրամիությունը «Աստրազենեկա» ընկերության դեմ, պատվաստանյութի մատակարարման խափանման պատճառով, հնարավոր է հայց մտցնի դատարան
Եվրամիությունը «Աստրազենեկա» ընկերության դեմ, պատվաստանյութի մատակարարման խափանման պատճառով, հնարավոր է հայց մտցնի դատարան

Եվրամիությունը «Աստրազենեկա» ընկերության դեմ, պատվաստանյութի մատակարարման խափանման պատճառով, հնարավոր է հայց մտցնի դատարան: Համապատասխան հայտարարությունն արել է Լատվիայի արտաքին գործերի նախարարը: Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը:

«Աստրազենեկայի» ներկայացուցիչները Եվրամիությանը հայտնել են, որ ընկերությունը հնարավոր է չկարողանա ապահովել նախատեսված չափաբաժնի մատակարարումը մինչև մարտի վերջ:

Հիշեցնենք, որ նման հայտարարություն մի քանի օր առաջ արվել էր նաև Իտալիայի կառավարությունում: Իտալիայի իշխանությունները նախատեսում են դատական ​​հայց ներկայացնել «Փայզեր» և «Աստրազենեկա» ընկերությունների դեմ: