Եվրամիության դեսպանը Վրաստանի քաղաքացիներին անկախության օրը շնորհավորել է վրացերեն լեզվով
Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը Վրաստանի քաղաքացիներին անկախության օրը շնորհավորել է վրացերեն լեզվով: Դիվանագետը տեսագրությունը տարածել է Twitter-ի էջով:
«Շնորհավորու’մ եմ Վրաստանին: Հպարտ ենք, որ ունենք հնարավորություն աջակցել Վրաստանի անկախությանը և երկիրը մերձեցննենք Եվրամիությանը՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված գորընթացով»,- գրում է Եվրամիության դեսպանը:
Տեսաուղերձում Հերմանը նշում է, որ նա քաջ գիտակցում է, ինչ զգացմունքներով են Վրաստանի քաղաքացիները դիմավորում այս օրը: