Եվրամիությունը պատրաստ է պրակտիկ քայլերով աջակցել Վրաստանի կառավարության խաղարարար նախաձեռնությանը. Յանոշ Հերման
Եվրամիությունը պատրաստ է պրակտիկ քայլերով աջակցել Վրաստանի կառավարության խաղարարար նախաձեռնությանը. Յանոշ Հերման

Վրաստանի կառավարության «քայլ  լավագույն ապագայի համար» խաղարարար նախաձեռնության պրակտիկ մասին ներգրավվելու է նաև Եվրամիությունը:

Ինչպես, ի պատասխան առաջին ալիքի հարցին, հայտարարել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցիչ, Յանոշ Հերմանը, այժմ կարևոր փուլը նախագծի խորհրդարանական քննարկումներն են, որի արդյունքում Եվրամիությունը վերանայելու է բռնազավթված տարածաշրջաններում բնակվող բնակչությանը աջակցող ընթացիկ նախագծերը և համապատասխանաբար ներգրավվելու է խաղարարար նախաձեռնությանը:

Յանոշ Հերմանը այսօր ընդգծել է նաև, որ Եվրամիությունը առաջիններից էր, որը աջակցել է «քայլ լավագույն ապագայի համար» նախաձեռնությանը:

«Նախաձեռնությունը ծառայելու է քաղաքացիների հետաքրքրություններին, որոնք բնակվում են վարչական սահմանի երկու կողմերում: Եվրամիությունը պատրաստ է աջակցել նախագծի իրականացմանը: Այժմ սպասում ենք նախագծի խորհրդարանական քննարկումներին, որոնք, որպես տեսնում եմ սկսվելու են մոտ ապագայում: Եվրամիությունը ունի ընթացիկ նախագծեր, որոնք ծառայում են անջատված տարածաշրջաններում և նրա հարակից տարածքներում բնակվող մարդկանց: Սա մեր չճանաչման քաղաքականության և ներգրավման մասն է: Մենք խորապես ուսումնասիրելու ենք Վրաստանի խաղարարար առաքելությունը և կտեսնենք, ինչ արդյունքներ կունենա նա համագործակցության մեր ծրագրերում: Տարիների ընթացքում Եվրամիությունը տասնյակ միլիոնավոր եվրո է հատկացրել այս շրջաններում տարբեր նախագծերի համար»,-հայտարարել է Յանոշ Հերմանը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 4-ի կառավարության նիստին ներկայացրել է «քայլ  լավագույն ապագայի համար» խաղաղարար նախաձեռնությունը, որը նախատեսում է երեք հիմնական ուղղություն: Առաջին ուղղությունը՝ վարչական սահմանի ողջ երկայնքով առևտրի ընդլայնումն ու պարզեցումն է, նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհով, երկրորդ ուղղությունը ՝ որակյալ կրթություն ստանալու հավելյալ հնարավորությունների ստեղծումն է  և հասանելիության պարզեցումը, կրթության բոլոր աստիճաններում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրանից դուրս, երրորդ ուղղությունը այնպիսի մեխանիզմի ստեղծումն է, որով պարզեցվում է հասանելիությունը այն բարիքների նկատմամբ, որոնք հասանելի են դարձել երկրի զարգացման արդյունքում, այդ թվում եվրաինտեգրման ճանապարհին, դրանք են անայցագրային ռեժիմը և ազատ առևտուրը: