Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է «քայլ լավագույն ապագայի համար» խաղաղարար նոր նախաձեռնությունը
Գիորգի Կվիրիկաշվիլին  ներկայացրել է «քայլ լավագույն ապագայի համար» խաղաղարար նոր նախաձեռնությունը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է «քայլ լավագույն ապագայի համար» խաղաղարար նոր նախաձեռնությունը:

Ինչպես նշել է վարչապետը, դա շատ կարևոր նախաձեռնություն է, որը առաջին հերթին լուրջ քայլ է երկրի խաղաղ և կայուն զարգացման ճանապարհին:

«Սա նոր խաղարարար նախաձեռնություն է, որը անվանել ենք՝ «քայլ լավագույն ապագայի համար»: Վրաստանի իշխանությունները հաշտեցման և ներգրավվածության քաղաքականության շրջանակներում անում է կոնկրետ քայլեր, որոնք նպատակաուղղված են Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում բնակվող մարդկանց հումանիտար, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, բաժանող գծերի երկայնքով կոնտակտների, անցուդարձի, ընդհանուր հետաքրքրություններին հենված հարաբերությունների աջակցությանը:

Սա ևս մեկ հայտ է, որ խաղարարար քաղաքական կուրսը, որը ընտրել է մեր պետությունը, անպայման շարունակվելու է: Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, սա մեր անխախտ ուղին է, որը շարունակելու ենք»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետը նշել է, որ կառավարության նիստի ավարտից հետո, խաղարարար նոր ծրագրի մասին հասարակությանը մանրամասն լրատվություն կփոխանցի, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, Քեթևան Ցիխելաշվիլին: