Չեմ կարող ասել, որ կիսում ենք Freedom House-ի վրդովմունքը՝ Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և դատական գործընթացի շուրջ. Յանոշ Հերման
Չեմ կարող ասել, որ կիսում ենք Freedom House-ի վրդովմունքը՝ Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և դատական գործընթացի շուրջ. Յանոշ Հերման

Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում միջազգային կազմակերպությունների զեկույցներին և կարծիքներին, սակայն Եվրամիությունը Վրաստանում ընթացող իրադարձությունների մասին ունի սեփական կարծիքը,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանը՝ ի պատասխան Freedom House միջազգային կազմակերպության զեկույցի հետ կապված հարցին:

Յանոշ Հերմանի խոսքով, Եվրամիությունը Վրաստանում ընթացող իրադարձությունների շուրջ սեփական կարծիքները հայտնել է կազմակերպության զեկույցներում:

Լրագրողների հարցին, կիսում է, թե՞ ոչ Freedom House-ի զեկույցում արտահայտված վրդովմունքը՝ ԶԼՄ-ների ազատության և դատական գործընթացի հետ կապված, Եվրամիության դեսպանը նշել է.

«Չէի ասի, որ կիսում ենք Freedom House-ի վրդովմունքը, սակայն ԶԼՄ-ները և դատական համակարգն այն ոլորտներն են, որոնց մենք ուշադրություն ենք հատկացնում»,- հայտարարել է Յանոշ Հերմանը:

Freedom House միջազգային կազմակերպության գնահատմամբ, 2017 թվականին Վրաստանում վատթարացել է վիճակը ԶԼՄ-ների անկախության տեսանկյունից: