Եվրամիության դեսպանատունը կվերսկսի աշխատանքը Կիևում
Եվրամիության դեսպանատունը կվերսկսի աշխատանքը Կիևում։ Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է Ուկրաինայում Եվրամիության դեսպան Մատի Մաասիկասը։
Կիև վերադառնալու մասին դեսպանը գրել է նաև սոցցանցում։
«Ուրախ եմ վերադառնալ Կիև»,- գրել է դիվանագետը Twitter-ում։
Մաասիկասը նաև հրապարակել է Եվրամիության դրոշի լուսանկարը Կիևում դեսպանատան մոտ՝ «Ի՞նչ պետք է անել առաջինը» մակագրությամբ։
Մաասիկասը Կիև է ժամանել Ջոզեֆ Բորելի և Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի հետ, ովքեր հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Միևնույն ժամանակ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում Եվրամիության դեսպանատունը, որը ռազմական գործողությունների պատճառով տեղափոխվել է Լեհաստան, կվերսկսի աշխատանքը Կիևից։